Գիտական ֆանտաստիկայում ռոբոտատեխնոլոգիաների երեք օրենքները ռոբոտների համար պարտադիր օրենքներ են, որոնք առաջին անգամ ձևակերպվել են Այզեկ Ազիմովի կողմից:
Դրանք են.
1. Ռոբոտը չի կարող վնասել մարդուն, կամ իր անգործությամբ թույլ տալ, որ մարդուն վնասեն,
2. Ռոբոտը պետք է ենթարկվի բոլոր հրամաններին, որ տալիս է նրան մարդը, բացառությամբ այն հրամանների, որոնց իրագործումը կխախտի առաջին օրենքը,
3. Ռոբոտը պետք է պահպանի իր անվտանգությունը այն սահմաններում, որոնք չեն խախտում առաջին և երկրորդ օրենքները: