Պինյին

 Պինյինը չինարենի ռոմանիզացման համակարգ է: 

Ռոբոտատեխնոլոգիաների երեք օրենքներ

   Գիտական ֆանտաստիկայում ռոբոտատեխնոլոգիաների երեք օրենքները ռոբոտների համար պարտադիր օրենքներ են, որոնք առաջին անգամ ձևակերպվել են Այզեկ Ազիմովի կողմից:
   Դրանք են.
 1. Ռոբոտը չի կարող վնասել մարդուն, կամ իր անգործությամբ թույլ տալ, որ մարդուն վնասեն,
 2. Ռոբոտը պետք է ենթարկվի բոլոր հրամաններին, որ տալիս է նրան մարդը, բացառությամբ այն հրամանների, որոնց իրագործումը կխախտի առաջին օրենքը,
 3. Ռոբոտը պետք է պահպանի իր անվտանգությունը այն սահմաններում, որոնք չեն խախտում առաջին և երկրորդ օրենքները:

Միջաստղային միջավայր

   Միջաստղային միջավայրը այն նյութերն ու դաշտերն են, որոնք լցնում են գալակտիկաների ներսում միջաստղային տարածությունը: Այն ներառում է միջաստղային գազ, փոշի, միջաստղային մագնիսական դաշտեր, տիեզերական ճառագայթներ, ինչպես նաև մութ մատերիա: 

Տեղական միջաստղային ամպ

   Տեղական միջաստղային ամպը մոտ 30 լուսատարի մեծությամբ միջաստղային ամպ է, որի միջով ներկայումս շարժվում է Արեգակնային համակարգը: Արեգակնային համակարգը մտել է Տեղական միջաստղային ամպի մեջ 44-150 հազար տարի առաջ և սպասվում է, որ կմնա նրա ներսում դեռևս 10-20 հազար տարի:  

Լուսատարի

   Լուսատարին երկարության չափման միավոր է, որը հավասար է 1 տարում լույսի անցած ճանապարհին: Առավել գիտականորեն, ըստ Միջազգային աստղագիտական միության, լուսատարին հավասար է այն ճանապարհին, որը անցնում է լույսը 1 տարվա ընթացքում վաակումում՝ իր վրա չունենալով գրավիտացիոն դաշտերի ազդեցություն: 
   1 լուսատարին հավասար է.
9 460 730 472 580 800 մետրի
0,306 601 պարսեկի

Պլանեթեզիմալ

   Պլանեթեզիմալը (անգլերենից՝ planet-մոլորակ և infinitesimal-անվերջ փոքր) երկնային մարմին է, որը ձևավորվում է առավել մանր մասնիկների աստիճանաբար կլանման արդյունքում: Անդադար դեպի իրեն ձգելով նոր մարմիններ և զանգված հավաքելով՝ պլանեթեզիմալը ձևավորում է ավելի խոշոր մարմին, մինչև ձգողության ուժի հետևանքով սկսում է խտանալ և պնդանալ: Գնալով պլանեթեզիմալի կենտրոնում ջերմաստիճանը մեծանում է և հալեցնում այն: Արդյունքում ձևավորվում է մոլորակի նախատիպ:
   Մոլորակների ձևավորման այսպես կոչված պլանեթեզիմալների տեսությունը առաջարկվել է սովետական աստղագետ Վ. Սաֆրոնովիի կողմից և ներկայումս խրախուսվում է աստղագետների մեծ մասի կողմից:  

Աստղագիտական միավոր

  Աստղագիտական միավորը (ա.մ.) աստղագիտությունում տարածության չափման միավոր է, որը մոտավորապես հավասար է Արևից Երկիր մոլորակի միջին հեռավորությանը: IERS-ի (Երկրագնդի պտույտի միջազգային ծառայություն) հաստատունների համակարգում ա.մ.-ն հավասար է 149 597 870,691 կիլոմետրի: